Panorama.am-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծից պարտադիր բաղադրիչը չի հանվելու: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա այդ օրենքի առանցքային հիմքն է և խմբագրելով դա, խմբագրած կլինեի օրենքի բուն էությունը», -հավելեց նախարարը:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



