Artsakhpress.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կուբայի վրայից առևտրային էմբարգոյի լիարժեք հանման կոչ է արել՝ ելույթ ունենալով կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ։
Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում լրագրողների առջև ելույթի ժամանակ նա նշել է, որ «Կուբան կարող է դիտարկվել որպես գործընկեր»։
Օլանդն ընդգծել է բացասական ազդեցությունը, որը Կուբայի տնտեսության վրա ունենում է արևմտյան երկրների էմբարգոն, և հայտարարել, որ Կուբան կարող է լիարժեքորեն մասնակցել միջազգային հանրության կյանքին։
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/56622/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



