Նախագահի այսօրվա ելույթի մի շարք շեշտադրումներից թերևս կարևորագույններից է հայ մտավորականության սպայական նոր ու հզոր շերտի ձևավորման վերաբերյալ արված ընդգծումը, ինչը հայկական բանակի նոր էության ու դեմքի ձեռքբերումն է, որը հիմնված է սպայի ու զինվորի՝ հասարակության մեջ ունեցած դիրքով ու ընկալումներով: Խոսքը վերաբերում է մտավորական հայ սպայի կերտմանն ու տեղի ամրագրմանը նաև հասարակական կյանքում, մտավորական սպայական շերտի ձևավորմանը՝ որպես էլիտայի անքակտելի մաս, բաղկացուցիչ: Այս հարցում ուրախ եմ, որ մեզանում ընթանում է հենց նման երիտասարդ սպաների շերտի կայացման ու ձևավորման գործընթաց: Բազմիցս եմ շփվել երիտասարդ սպաների հետ, որոնք, անշուշտ, զինվորական գործի պրոֆեսիոնալը լինելուց բացի` նաև մտավորականներ են, որոնք երբեք չեն դադարում մտածել ու ստեղծագործել: Մեր ազգի հարատևության, պետականության անվտանգության ու ազգային իղձերի իրականացման բանաձևը նաև հայ մտավորական սպայի հավաքական կերպարի ամբողջության մեջ է, որի ձևավորման ու ամրագրման ուղղությամբ շարունակական ջանք ու եռանդ պետք է գործադրվի: Երկարատև ու հետևողական ջանքեր պահանջող գործընթաց է, որը պետք է ընթանա հասարակական-պետական այլ ինստիտուտների կայացմանը զուգընթաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: