Aysor.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր 16-րդ համագումարում մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է, համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը;
«Կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է: Մենք բարեփոխումների կողմնակից ենք: Հայաստանում իրականացնելու ենք բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Կուսակցության նախագահն էլ իր ելույթում նշեց` մենք պետք է վեր հանենք թերությունները, պետք է շատ ավելի պատասխանատու լինենք: Պետք է կապը տարածքային, մարզային ու շարքային կուսակցականների հետ լինի շատ ավելի ամուր», - ասաց Է. Շարմազանովը:

Նրա խոսքով` վերջին Տիմ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ ՀՀ քաղաքական կյանքում.
«Վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ ու առանցքային դերակատարը: Մենք 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին գնում ենք եղածը պահպանելու ու էլ ավելի մեծ վստահություն ակնկալելու նպատակով», - ասաց Էդուարդ Շարմազանովը:



