Lurer.com-ը գրում է.

Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը ՀՀԿ 16-րդ համագումարին ներկայացրեց «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը: Իր ուղերձում ՌԴ կառավարության ղեկավարը ողջունելով համագումարի մասնակիցներին` նշել էր, որ Հայաստանին և Ռուսաստանին են կապում պատմական դարավոր բարեկամությունը:

Մեդվեդևի խոսքով` Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ավելի սերտ և նոր հնարավորություններ է բացվել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը»,-նշել էր Մեդվեդևը`ավելացնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առևտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրական ացման, մշակույթային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաև Հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը:

ՌԴ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՀԿ համագումարում կընդունվեն արդյունավետ որոշումներ, որոնք կնպաստեն երկրի առջև ծառացած, այդ թվում տնտեսական խնդիրների լուծմանը և համագումարի մասնակիցներին մաղթել հաջողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել