ՀՀԿ–ն էս մի քանի օրը Րաֆֆու հետ բլոտ էր խաղում ու ձեռի եղած տուզերն ու տասերը Րաֆֆու ձեռի վրա եղած խուրդային տվեց։ Էս 2 օրվա տեղի ունեցածը ցույց ա տալիս, որ ջանասեր ապուշից վատ բան գոյություն չունի։ Այ մարդ, ինչի՞ եք խանգարում դասադուլը, ԻՆՉԻ՞։ Բացեք դռներն ու ասեք՝ «գնացեք»։ 3 օր ուսանողությունը ման կգար, հետո կհիշեր, որ Բոլոնյան համակարգ կա, անծայրածիր երկրի հայրենի բանակ կա, պապայի տված փողեր կան և այլն, ու կվերադառնար դասերի։ Եթե չվերադառնար էլ, կփակեիք իրանց էն ժամանակ, երբ Րաֆֆին վերադառնար մարզերից, ոչ թե հիմա։ Հիմա իշխանության միջին օղակն իր սեփական էշությամբ հասավ մի բանի՝ ավելացրեց ուսանողության ծայրահեղականացման աստիճակը։ Ինչի՞ համար, ԻՆՉԻ՞։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/616882255004966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել