Image result for ‫رئيس كازاخستان نور سلطان نزارباييف‬‎Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ նախագահից լիազորությունների մեծ մասը աստիճանաբար կփոխանցվի խորհրդարանին ու կառավարությանը.
«Ներկայումս առաջադրանքն այնպիսին է, որ իշխանությունը պետք է աստիճանաբար նախագահից փոխանցվի խորհրդարանին, կառավարությանը։ Մենք կանենք դա։ Պետք չէ շատ բան կապել նախագահի հետ, պետք է աստիճանաբար սովորել դրան»։

Նազարբաևն ընդգծել է, որ բարեփոխումներ իրականացնելիս պետք է առաջնորդվել անհրաժեշտությամբ և ոչ թե որևէ մեկին դուր գալու համար.
«Մենք կանենք այն, ինչն անհրաժեշտ է Ղազախստանին, մեր ժողովրդին՝ տնտեսական կայուն զարգացում, ներքին կայունություն ապահովելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել