Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նա նշել է Ռոստովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

«Ես կողմ եմ, որպեսզի Դոնբասը լինի Ուկրաինայի կազմում, պահպանվի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` ի սկզբանե ինքը դեմ է եղել Դոնբասի անջատմանը, «չնայած դա եղել է մարդկանց էմոցիոնալ պոռթկում, ովքեր բացասական են արձագանքել անկարգություններին, երբ ծայրահեղականները սկսել են արյուն թափել»:

Յանուկովիչն ընդգծել է, որ հակամարտութան կարգավորման համար անհրաժեշտ է վերջ տալ կրակին և հետ բերել զորքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել