Tert.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ջամ-ե ջամ» օրաթերթին, որում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական առևտրաշրջանառությանը, երկու երկրների տնտեսական կապերի ապագային և այլ հարցերի։

- Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ:

- Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չափազանց համեստ են և վերջին տարիներին մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Առևտրաշրջանառության տարեկան ծավալը փոքր շեղումներով տատանվել է 300 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի շուրջ: Ընդ որում, ընդհանուր ծավալի մեջ մշտապես գերակշռել է Իրանից Հայաստան ապրանքների ներմուծումը:

- Ավելի քան մեկ ամիս առաջ Իրանում տեղի ունեցավ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, ո՞րն էր դրա նպատակը:

- Հաշվի առնելով երկու երկրների գործարարների փոխադարձ իրազեկվածության ոչ բարձր մակարդակը և համակարգված տեղեկացվածության մեծ պահանջը՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության աջակցությամբ, ՀՀ զարգացման հիմնադրամի և Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ի կատարումն այդ հուշագրի ս.թ. հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում հայաստանյան շուրջ 100 ընկերություններ ներկայացրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները:

- Իրանում հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպումը նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք պատկերացնում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ապագան:

- Իրանական և հայկական ընկերությունների միջև տեղի ունեցան քննարկումներ, նրանք ծանոթացան միմյանց կարողություններին, եղան նախնական որոշ համաձայնություններ: Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այդ իրադարձությունը, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ եղան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել