Ladynews.am-ը գրում է.

Կոգնիտիվ ֆունկցիաները, այլ կերպ ասած ողջամտությունը և հիշելու ունակությունը մարդու հոգեկան առողջության համար ամենակարևորն են: Այդ պատճառով հիշողության վերականգման վրա բավականին շատ ժամանակ է ծախսվում: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, թե որ մթերքները կօգնեն վերադարձնել հիշողությունը:

Նշվում է, որ գաղտնիքը այն միացություններում է, որոնք մթերքներին վառ գույն են հաղորդում: Հենց այդպիսի գույներն են դրականորեն ազդում ուղեղի վրա: Առաջին հերթին խոսքը գնում է կարոտինոիդների մասին:

Այսպիսի եզրակացության գալու համար, Ջորջիայի համալսարանի գիտնականները մի շարք փորձարկումներ են արել, որոնցում մասնակցել են 65-86 տարեկան տասնյակ մարդիկ: Այսինքն այն տարիքի մարդիկ, ում մոտ ավելի հաճախ են հանդիպում խնդիրներ հիշողության հետ: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր բարդության աստիճանի մի շարք հանձնարարություններ էր կատարում, իսկ մասնագետնրեը արձանագրում էին արդյունքը:

Հետազոտության տվյալներով, լյուտեինի ու զեակսանտինի բարձր մակարդակ ունեցողները շատ չէին ծանրաբեռնում ուղեղը հանձնարարությունը կատարելու համար, իսկ ցածր մակարդակ ունեցողներն ավելի շատ էին լարում և աշխատացնում ուղեղի տարբեր հատվածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել