690933_20140908181545Araratnews.am-ը գրում է.

Ամերիկյան BuzzFeed պորտալը գրում է, որ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը` Գուլնարա Քարիմովան, ամենայն հավանականությամբ, թաքնվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Ամերիկյան աղբյուրի տեղեկացմամբ՝ հոր հիվանդության ժամանակ «թագադրված արքայադուստրը» փորձել է օգտագործել ԱՄՆ-ում իր բոլոր կապերը, որպեսզի ապահովվի Ուզբեկստանում Քարիմովների կլանի հաստատումը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Центр-1-ը, վկայակոչելով երկրի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին, հայտնել էր, որ Գուլնարա Քարիմովան մահացել է թունավորման հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել