Panorama.am-ը գրում է.

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակացությունների սառեցման վերաբերյալ բանաձևը պայմանավորված է այն օբյեկտիվ իրողություններով, որ վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվում էին Թուրքիայում: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եվրոպական չափանիշներից հետընթաց, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ, անձի պաշտամունքի ինստիտուտի ձևավորում Էրդողանի կերպարի շուրջ. այս ամենը  բնականաբար պետք է հանգեցներ համապատասխան որոշումների ու արձագանքների, քանի որ այդ կառույցները պատասխանատու են եվրոպական, դեմոկրատական արժեքների համար»,-ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, չի կարող մի պետություն, որը շարունակաբար ոտնահարում է այդ արժեքները, շարունակի ընկալվել որպես եվրոպական ընտանիքին անդամակցելու արժանի թեկնածու:
Ռուբեն Մելքոնյանը Եվրախորհրդարանի բանաձևը համարում է նաև պատասխան թուրքական կողմի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու վերաբերյալ հաճախակի դարձած սպառնալիքներին:

Բանաձևն անհետևանք չի մնալու: Ըստ թուրքագետի, նման որոշումից հետո այդ երկրում հակաժողովրդավարական միտումներն ու բռնապետական հակումներն ավելի մեծ թափ են ստանալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել