Թվում է, թե ի՞նչ կապ ունի Րաֆֆին չինական ավտոբուսների հետ։ Միանգամից ասեմ, որ ուղղակի կապ չկա, բայց Րաֆֆին ու ավտոբուսների էպոպեան դարձել են վերջին օրերի բուռն քննարկումների գլխավոր թեման։ Անդրադառնամ երկու խնդիրների առանձին-առանձին։
Ավտոբուսների մասին.
Ժողովուրդ, ես զարմանում, ոնց կարելի է էդքան նեգատիվիստ լինել ու չեղած տեղից հայոց հարցը սարքել։ Ակամայից հիշեցի Կոնֆուցիոսի իմաստուն խոսքը. «Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրելլ, նամանավանդ, եթե կատուն չկա էլ»։ Հիմա ավտոբուսների հարցնա։ Միանգամից գտնվեց քննադատների մի հոծ զանգված, որոնց զգալի մասը բնականաբար լևոնականներ են, որոնք զօր ու գիշեր բառի բուն իմաստով կեղտ են բռնում էս ավտոբուսների պահով։ Այ մարդ, թեթև տարեք էլի, ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ ավտոբուսները շատանան, ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ իշխանությունները թիթիզություններ անեն՝ ավտոբուսային շքերթներ անելով։ Ինձանից հասնումա օգտվել հասարակական տրանսպորտից՝ օգտվում եմ ու միայն ողջունելի եմ համարում, որ ավելի քիչ մարդ օրակկան մի քանի անգամ ակռոբատիկայի էքսպրեսս կուրսեր կանցնի մեր մառշրուտկեքում։
Րաֆֆի Հովհաննիսյանի մասին.
Ճիշտն ասած, Րաֆֆու քայլը մի քիչ զարմացրեց ինձ։ Էլ ավելի զարմացրեց էսօրվա հետ կանգնելու որոշումը։ Ես կուզենայի, որ ինքը վերջիվերջո մասնակցեր 7-րդ ընտրատարածքի մեծամասնական բատալիային, որովհետև խորապես համոզված եմ, որ Նիկոլը Ալեքսանյանին չի էլ պատչաստվում հաղթել ուղղակի ՀԱԿ-ի համար մահանայա լրացուցիչ դիվիդենտներ քաղելու, իսկ ընտրությունններից հետո էլ ընտրակեղծիքների մասին իստերիկաներ անելու համար։ Իհարկե Սամոյին սիրող շատ մարդ չես ճարի, բայց Նիկոլն էլ մի բարի պտուղը չի ու չեմ կարծում, որ ինքը ի վիճակի կլինի համախմբել բողոքավոր մասսային։ Կոնկրետ ինձ համար երկուսն էլ՝ Ալեքսանյանն էլ, Փաշինյանն էլ, անընդունելու թեկնածուներ են, իսկ Րաֆֆին գոնե այդ աստիճան դիսսոնանս չի առաջացնում մարդկանց մոտ ու վստհաբար շատ հետաքրքիր պայքար կծավալվեր։
Հիմա Րաֆֆին հրաժարվեց իր մասնակցությունից ի օգուտ Նիկոլի, իբր ընդդիմությունը չպառակտելու համար։ Չգիտեմ ինչքանով հավատամ հնչեցված էս տարբերակին, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, եթե սենց պետքա լիներ, ավելի լավա ի սկզբանե չառաջադրվեր մեծամասնականով։