Image result for NATOՌուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը իր միջուկային զենքը կշրջի (կթիրախավորի) դեպի ՆԱՏՕ-ի օբյետներ՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի այն փորձերի, որոնք ուղղված են սեփական ուղեծիր նորանոր երկրներ ներքաշելուն։

Սյդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը.

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը կարծում է, որ Ռուսաստանը պետք է որպես ժողովուրդների ազատ կամարտահայտություն ընդունի հարակից մի շարք երկրների հենակետ դառնալը՝ այնտեղից իր տարածքներին հնարավոր հարվածներ հասցնելով։
Դա կեղծավորության գագաթնակետն է՝ համաշխարհային գերիշխանություն հաստատելու փորձերը ազատություններ ու ժողովրդավարության սկզբունքների գերակայության մասին խոսակցություններով քողարկելը»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ էր արել հանդարտություն պահպանել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում՝ ընդգծելով, որ ոչ թե ՆԱՏՕ-ն է ընդլայնվում, այլ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներն են ցանկություն հայտնում ընդգրկվելու դաշինքի կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել