Այսօր նոր տեղեկություններ են ի հայտ եկել՝ կապված Շիրակի նոր մարզպետի նշանակման հետ։ Եթե մինչև երեկ հնչեցվում էին միայն Վարդան Ղուկասյանի ու Յուրի Վարդանյանի անունները՝ որպես մարզպետի ամենահավանական թեկնածուների, ապա այսօր շրջանառվում է նաև Արման Սահակյանի անունը։
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն, նկատի ունենալով, որ այս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ եւ միաժամանակ կրթված երիտասարդի: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավամարդ-վատամարդ դառնալու փոխարեն պահպանել Գյումրվա պարծանքի իր կարգավիճակը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/271822039618234
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել