Tert.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որովհետև ամենայն հավանականությամբ խորհրդարանական ընտրություններից հետո ցանկանում է շարունակել պաշտոնավարել ու նոր Սահմանադրության համաձայն դառնալ երկրի առաջին դեմքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հանրապետական» կուսակցություն անդամակցելու որոշման մասին։
                                                                             
«Իշխանափոխության առաջին փուլում փոխվեց ՀՀ վարչապետը, ով իր հսկողության տակ վերցրեց երկրի տնտեսական բլոկը: Երկրորդ փուլում փորձ է արվում վարչապետի հսկողության տակ վերցնել իշխանության այլ մարմիններ՝ ամբողջական իշխանափոխություն կատարելու համար, որի ճանապարհը ՀՀԿ-ն ևս վերահսկողության տակ վերցնելն է»,- նշեց Արմեն Բադալյանը:

Քաղաքագետն ասաց, թե քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շարքային անդամ դառնա: Ըստ նրա՝ վարչապետը կուսակցությունում կունենա կշիռ և ժամանակի ընթացքում ՀՀԿ-ն «իրենով կանի, հակառակ դեպքում՝ հենց այնպես չէր անդամակցի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել