Картинки по запросу ՀՀ ՊՆՄեկ անգամ չէ, որ խոսվել է մեր երկրում բանակին և զինվորներին մշտական ուշադրության տակ պահելու կարևորության մասին: ՀՀ-ի պես երկրում ցանկացած զինծառայող պետք է վստահ լինի, որ երկրի սահմանները պահպանելիս վիրավորվելու դեպքում կստանա հնարավոր ամենալավ բժշկական օգնությունը:

Իհարկե, սա այն խնդիրներից է, որ, ցավոք, միշտ արդիական է մեր երկրում: Զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք էր ստացել Մհեր Պետրոսյանը, ում, սակայն, անհրաժեշտ օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել ՀՀ-ի տարածքում: Բարեբախտաբար, նրա բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՊՆ-ին: Գումարը նախարարությունը կփոխանցի Մհերի ծնողների մեկ բանկային հաշվեհամարին: Մեկ այլ դեպքում էլ ՌԴ-ում բուժման կարիք ունի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանը: Իհարկե, ՌԴ-ում բուժումը ավելի մատչելի կլինի ֆինանսական տեսանկյունից, բայց այս դեպքում էլ ՀՀ ՊՆ-ն գումար կհատկացնի այդ նպատակով:

Երբեմն թվում է, թե բանակի թեման չափից շատ է շահարկվում մեր երկրում, բայց ցանկացած ծնող պետք է վստահ լինի, որ իր զավակը բանակում որևէ խնդիր ունենալու դեպքում անպայման կստանա պետական աջակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել