Artsakhpress.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին կմեկնի Թուրքիա:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Թուրքիայում Լավրովը կմասնակցի Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի հանդիպմանը:
«Դեկտեմբերի 1-ին կկայանա ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Թուրքիայի Ալանիա քաղաք: Նա կմասնակցի ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին», - ասել է Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ Լավրովի այցի շրջանակներում կքննարկվեն նաև արդիական միջազգային կարևորության հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



