Նալբանդյանը կամերունցի գործընկերոջ հետ կարևորել է համագործակցության սերտացումըYerkir.am-ը գրում է.

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատամանը վերաբերող հարցեր:

Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը:

Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել