Aysor.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Վիգեն Սարգսյանը դիմումը ներկայացրել է այսօր»,-փոխանցեց Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա՝ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարներից շարունակում է անկուսակցական մնալ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որն այսօր հայտարարեց՝ դեռ դիմում չի գրել ՀՀԿ-ին. «Ժամանակ ունեմ մտածելու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



