Առաջիկա ընտրությունները լինելու են դաշինքների պայքար: Առանձին-առանձին ընդդիմադիր ուժերից շատ քչերն են կարողանալու հաղթահարել անցողիկ շեմը, ուստի բոլորի համար էլ դաշինքով ընտրությունների գնալը նախընտրելի տարբերակ է լինելու: Ըստ որում՝ լինելու են խայտաբղետ դաշինքներ, ինչպիսին այսօրվա ներքաղաքական ներկապնակն է: Ու սա ընտրողին հետաքրքիր է սոսկ այն պատճառով, որ այդ գործընթացը ընդդիմադիր դաշտի վերջնական ձևավորման գործընթացն է, ինչի կարևորությունը ընտրողի համար հասկանալի է:
Բայց անհասկանալի է այն տրամաբանությունը, որը բացատրում է քաղաքացու, ընտրողի հետաքրքրվածությունը՝ կապված վարչապետի՝ ՀՀԿ անդամ դառնալու հարցի հետ: Դա գուցե կարևոր է հենց իր՝ վարչապետի կամ ՀՀԿ-ի համար, գուցե հետաքրքիր է լրագրողներին՝ որպես ինտրիգային թեմա, բայց ոչ ընտրողին:
Հետաքրքիրն ու կարևորը, կարևորն ու անկարևորը հասարակությունը պետք է կարողանա տարանջատել:



