Արմենիա հեռուստաընկերության «Վերնիսաժ» հաղորդաշարն այսուհետ կվարի Նազենի Հովհաննիսյանն առանց Արտակ Հերիքյանի: Հաղորդման նոյեմբերի 26-ի թողարկումը նվիրված է կոմպոզիտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի գործունեությանը, նրա ստեղծագործական ուղուն և կյանքի կարևորագույն էջերին:

«Վերնիսաժն» ինքնին լեցուն է հյուրերով, իրադարձություններով ու փաստերով, ու եթե շատ անկեղծ լինենք, հաղորդավարի դերն այստեղ դեպի նոր բացահայտումներ ճիշտ ուղղորդելն է, իսկ «Վերնիսաժ»-ի  առանցքը կազմում են նրա հյուրերը», - ասում է Նազենի Հովհաննիսյանը:

Վերնիսաժյան տաղավարում են կոմպոզիտորի մտերիմներն ու ընկերները: Նրանք միասին վերհիշեցին անցյալի ամենաբացառիկ դրվագները, հաղորդման ընթացքում հնչեցին նույնիսկ խոստումներ ու համագործակցության նոր առաջարկներ:

Հաղորդումը կհեռարձակվի նոյեմբերի 26-ին 20:40:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել