Tert.am-ը գրում է.
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է ռուս–թուրքական հարաբերություններին, մասնավորապես անցած տարվանից սկիզբ առած լարվածությանը, դրան հաջորդած ժամանակաշրջանին ու հաշտեցմանը։ Արա Պապյանը նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը որոշեցին մի կողմն դնել տարաձայնությունները և հաշտվել, քանի որ երկուսն էլ տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ են։ Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության մասին՝ նա նշում է, որ ակնհայտորեն Թուրքիան գնում է նեօսմանիզմի քաղաքականությամբ և նպատակ ունի վերականգնել Օսմանյան կայսրությունը և Խալիֆաթը։
- Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկուն, ապա ռուսական փրկարարական ուղղաթիռ, ինչից հետո Անկարայի ու Մոսկվայի հարաբերություները կտրուկ սրվեցին, ինչն իր գագաթնակետին հասավ ռուս-թուրքական պատժամիջոցների ու անթալիական լողափները բոյկոտելու Մոսկվայի քայլերով, ինչին հետևեց Էրդողան-Պուտին մեծ հաշտեցումը: Ձեր գնահատականը` «թքածը լիզելու» այս փոխադարձ քայլերին:
- Բնականաբար, այն, ինչ տեղի ունեցավ տրամաբանորեն հասկանալի է, բայց միջազգային վարկի տեսանկյունից այն բավականին խոցեց Ռուսաստանին, չնայած, Ռուսաստանը հիմա փորձում է դա ներկայացնել որպես հաղթանակ: Եկեք արձանագրենք, որ Ռուսաստանը երկու երկրների հարաբերությունները վերականգնելու որոշակի նախապայմաններ էր դրել, որոնցից և ոչ մեկը Թուրքիան չիրականացրեց, և միակ քայլը ինչ-որ կեսբերան ափսոսանք հայտնելն էր: Հիմա ինչո՞ւ դա տեղի չունեցավ: Պատճառը շատ պարզ է. Ռուսաստանը գտնվում է քաղաքական , տնտեսական մեկուսացման մեջ, նույն վիճակում է հայտնվել Թուրքիան` հարաբերությունները վատթարացնելով Արևմուտքի հետ, և բնական է, որ երկու մեկուսացված և մեկուսացվող իրար ձգում են: Եվ դրանով, նախ, փորձում են Եվրոպայի մոտ խանդ առաջացնել, մասնավորապես, Թուրքիան է դա անում, և նաև ցույց տալ, որ, իբր, այլընտրանք ունեն: Այս տեսակետից սա մեզ համար բնավ լավ չէ, քանի որ մենք տեսել ենք, թե նման մերձեցումները 1920-ականներին Հայաստանի համար ինչ ծանր հետևանքներ են ունեցել: Եվ մենք տեսնում ենք նաև, թե այդ մերձեցումների հետևանքով այսօր Թուրքիայից զանազան պաշտոնյաներ ինչպիսի կոչերով են դիմում Ռուսաստանին: Մասնավորապես, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի Բաքվի օգտին և նման այլ բաներ:
- Նաև վերջերս հայտարարվեց, որ Թուրքիան պատրաստվում է ռուսական ինքնաթիռներ գնել: Ի վերջո, չմոռանանք, որ երբ Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունները սրվել էին, Գյումրի, հիշում եք, ըստ ռուսական մամուլի` ռուսական էլիտար զորքեր էին տեղափոխվել և ավելին` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գաղտնի այցելել էր Հայաստան:
Ես ուզում եմ հիշեցնել,որ 2 թուրքական ուղղաթիռներ հատեցին ՀՀ սահմանը, դա դրանից առաջ սեպտեմբեր ամսին էր: Նախ, ես քիչ հավանական եմ համարում , որ Թուրքիան գնի ռուսական ինքնաթիռներ: Դա հերթական խոսակցություններն են, և եթե հետևենք թուրքական մամուլին, թուրքերը պարբերաբար խոստանում են ինչ-որ ռազմական տեխնիկա գնել: Բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներով բանակ է և բավականին լուրջ վերահսկվում է Թուրքիայի կողմից: Այսինքն` ՆԱՏՕ-ն այդքան հեշտ չի կարող իր այդ խոստումն իրականացնել: Էլ չեմ խոսում նրան մասին, որ միշտ մտավախություն կա, որ նման ռազմական տեխնիկաների մեջ կարելի է տեղադրել որոշակի սարքեր, որոնք ցանկացած պահի կարելի է ակտիվացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



