Եթե նոր կազմավորված քաղաքական ուժերը վստահություն չունեն իրենց ընդդիմադիր հռչակած ավելի «հին» քաղաքական ուժերի նկատմամբ կամ ելնելով նրանց գործելակերպից՝ այս տարիների ընթացքում բացառում են նրանց հետ որևէ համագործակցություն, ապա պետք է գոնե նորերով միասին մեկ դաշինք կազմեն։ Կարծում եմ՝ Քաղաքացիական պայմանագիրը, որի դիրքորոշումը հստակ է այն առումով, որ չի պատրաստվում համագործակցել մարտի մեկի մասին որոշակի և իրենց տեսակետի հետ չհամընկնող դիրքորոշում արտահայտած կուսակցությունների հետ, պետք է համագործակցի այն կուսակցությունների հետ, որոնց հետ իր այս տեսակետը համընկնում է, իսկ Լուսավոր Հայաստանը միանշանակ այն քաղաքական ուժն է, որին կարելի վստահել։ Եթե Քաղաքացիական պայմանագիրը շարունակի իր՝ միակ ընդդիմության սխալ քաղաքականությունը, կկրկնվի ՏԻՄ ընտրությունների սցենարը, և կմնան դատարկաձեռն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/195354384204962?notif_t=close_friend_activity¬if_id=1479961686776056
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



