«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռևս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձևավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որևէ մեկը դեռևս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթև անում:

«Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից տեղեկացավ, որ ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ: Ցանկում, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են՝ ՀՀԿ-ի «պոչին կպած»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել