Operativ.am-ը գրում է.
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժամ-Մարկո Էիրոյի հետ առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին՝ Նորմանդական քառյակի հանդիպումն անցկացնել նոյեմբերի 29-ին: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
«Ես և ֆրանիսիացի գործընկերն առաջարկել ենք մեր՝ ռուս և ուկրաինացի գործընկերներին հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մինսկում: Ես կարծում եմ, որ մենք կարող են հանդիպել ու քննարկել անհրաժետ հարցերը»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ իր գործընկերները համաձայնել են հանդիպմանը՝ համարելով, որ կան կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=202189&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



