Картинки по запросуՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կարծում է, որ մյուս երկրները չպետք է աջակցեն ռուսական լցանավերին, որոնք վառելիք են մատակարարում Սիրիայում գործող ռուսական ավիացիայի համար.

«Թեև սեփական նավահանգիստներ նավերի մուտքի թույլտվությունը տալիս են տեղի իշխանությունները, մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները չպետք է աջակցեն ռուսական լցանավերին, որոնք վառելիք են փոխադրում ավիահարվածներ հասցնելը շարունակելու համար»։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիա վառելիք է մատակարարում ԵՄ-ի պատժամիջոցների շրջանցմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել