Image result for putin trumpՊուտին-Թրամփ ջերմ անձնական հարաբերությունների հաստատումը կարևոր է լինելու Ռուսաստանի համար, սակայն Մոսկվան պետք է հաշվի առնի նաև այն, որ ամերիկյան նոր արտաքին քաղաքական մարտավարությունը զգալիորեն ծանրաբեռնելու է հենց ռուսական կողմին, քանի որ դրա կիրառման արդյունքում կարող են ակտիվանալ հատկապես վերջինիս կենսական շահերի գոտում գտնվող կոնֆլիկտածին օջախները: Անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով առկա հակամարտության համատեքստում ՀՀ և ԼՂՀ ազգային շահերն ու կարողունակ անվտանգության համակարգ ունենալու առաջնային պահանջը հրամայական է դարձնում նոր բանակցային մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտությունը: Այս պահի դրությամբ մեր բանակցային դիրքերը թույլ են և գնալով թուլանում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել