Ladynews.am-ը գրում է.
Ընդամենը 100 գրամ պանրում կա այնքան սպիտակուց և վիտամին, որոնք կան 1,5 լիտր կաթում:
Պանիրը ստանում են կաթից` կաթնաթթվային բակտերիաների և մերվող ֆերմենտների օգնությամբ: Հայտնի են տարբեր տեսակի պանիրներ` պինդ, փափուկ, բորբոսով, կովի, այծի կաթից: Շատ խոհանոցներում պանիրները գրավում են բավականին պատկառելի տեղ, օրինակ, քաջ հայտնի են ֆրանսիական և շվեցարական պանիրները:
Պանրի արժեքը չի կարող շատ ցածր լինել, քանի որ դրա պատրասման համար շատ կաթ է անհրաժեշտ: Այս մթերքը շատ հաճախ կեղծում են, սակայն մենք կներկայացնենք իսկական պանիրի հատկությունները:
Պանիրն իր մեջ շատ սպիտակուց է պարունակում, դրանով նույնիսկ միսը կարելի է փոխարինել: Դուք միգուցե վախենաք պանրի մեջ պարունակող յուղի քանակից՝ 20-50%, սակայն դա կաթնային յուղ է, որը հիանալի է յուրացվում: Այդուհանդերձ՝ բարձր խոլեստերին ունեցողներին ավելի լավ է ընտրել ոչ յուղալի տեսակները: Բժիշկները պարզել են, որ սպիտակուցային դիետան վեց շաբաթում օգնում է իջեցնել լյարդի ճարպակալումը գրեթե 50%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ