2016թ-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Աճ է արձանագրվել արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,5 տոկոսով, ծառայություններինը՝ 7,7 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 7,3 տոկոսով, շինարարությունում՝ 9,8 տոկոսով եւ առեւտրում՝ 0,1 տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: