«Վերջին օրերին որոշ նախարարներ հայտարարեցին, որ առաջիկայում անդամակցելու են ՀՀԿ-ին: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել: Իր հերթին, երկար սեթևեթանքներից հետո, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց իր՝ ՀՀԿ-ացման մասին:
«ՉԻ»-ն փորձեց ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի մտադրությունը պարզել ՀՀԿ-ին անդամակցելու մասով: «Նման խոսակցություն չի եղել», ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց նախարարը:
«Չե՞ն առաջարկել, թ՞ե չեք ուզում», շարունակեցինք հարցադրումը, «Չէ առայժմ չեմ անդամակցելու», կարճ հակադարձեց նախարարը:
Մինչ գյուղնախարարը մտածումների մեջ էր ինչպես պատասխանել հարցադրմանը, որ նեղացողներ չլինեն, վերջինիս կողքից օգնության հասան գործընկերները: «Ոչ թե չեմ անդամակցելու, այլ այդ մասին դեռ չեմ մտածել», հուշեցին գյուղնախարարին: Վերջինս էլ ծիծաղելով ճշգրտեց. «Դա էի ուզում ասել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։