Related image

Հոկտեմբերին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 7.8%-ով՝ անցած հոկտեմբերի համեմատ: Տարին, ըստ ամենայնի, փակելու ենք մինուսով, այսինքն՝ ռեցեսիայով, այսինքն՝ բյուջեի սեկվեստրով: Կոչ եմ անում կառավարությունում քրտնաջան աշխատող (վերջին երկու ամսում ահագին քաշ, մազ և առողջություն կորցրած) իմ ընկերներին սթափվել, հասկանալ, որ կառավարման ռեֆորմի ո՛չ կարիքը կա, ո՛չ էլ ժամանակ: Դրանց անհրաժեշտությունը ինքնախաբեություն է, ինչպես նաև կաշառակերության և ստվերի հիմնական խոչընդոտ լինելու պատրանքը:

Երկիրը պիտի անցնի մեխանիկական կառավարման:
Բագրատյանին հարցրեք, նա կհուշի ձևը: Ու ըստ ամենայնի՝ մականունավորներին պիտի հետ բերեք, որովհետև «մեխանիկայում» իրենցից լավ կատարող, արդյունք ստացող չկա...

Դրա հետ մեկտեղ պիտի ներդրվեն 3 հիմնարար սկզբունքներ, որոնք 20 տարի հետո արդյունք կտան:

Արտակարգ իրավիճակ մտցնելու համար դեռ երևի վաղ է, բայց, ասըմ ա «լավ է շուտ, քան ուշ... », սենց որ գնաց, «ՊՊԾն» փառք ա թվալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել