Ladynews.am-ը գրում է.
Նորվեգիայում գոյություն ունի հետաքրքիր մի ծրագիր՝ «դժոխային շաբաթ» անվանվամբ, որով մարզում են զինված ուժերի սպաներին: Այն թույլ է տալիս ընդամենը 7 օրում զգալ կյանքի համը, հասկանալ մանր բաների նշանակությունը և ամբողջովին փոխել վերաբերմունքը սովորական օրվա հանդեպ: Ներկայացնում ենք այդ ծրագիրը՝ ըստ Էրիկ Լարսենի «Վերջնակետում: Շաբաթը առանց խղճալու ինքներդ ձեզ» աշխատության։
«Դժոխային շաբաթվա» 7 հիմնական կանոն
- Արթնացեք առավոտյան ժամը 5-ին և պառկեք քնելու երեկոյան ժամը 10-ին:
- Եղեք կենտրոնացված, ներգրավված և լավ աշխատեք ողջ շաբաթ:
- Հետևեք պլանին:
- Եղեք դրական և վճռական, առույգ և ակտիվ:
- Մոռացեք հեռուստացույցի մասին: Իսկ աշխատանքային ժամերին՝ ոչ մի սոցկայքեր և ոչ աշխատանքային հեռախոսազանգեր:
- Ֆիզիկական ակտիվությունը կյանքի մաս դարձրեք:
- Ամբողջ շաբաթ ճիշտ սնվեք՝ ոչ մի քաղցրավենիք և արագ սնունդ։
Երկուշաբթի․ աշխատանք սովորությունների վրա
«Վնասակար սովորություններն ավելի հեշտ է հաղթահարել այսօր, քան վաղը», - այսպես ասում էր դեռ Կոնֆուցիոսը: Եվ իրոք, աշխատանքը սեփական անձի վրա առաջին հերթին սովորությունների վրա աշխատելն է: Այն սկսվում է շաբաթվա առաջին օրը և կազմված է 3 կետից.
- Կազմել լավ և վատ սովորությունների ցուցակ։
- Որոշել, թե որ սովորություններն եք ցանկանում զարգացնել, իսկ որոնցից՝ ազատվել։
- Ի՞նչ սովորություններ են ձեզ պակասում, ինչ է հարկավոր դրանք զարգացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ