Image result for կառավարությունՈրտե՞ղ են տեղաբաշխված կենսաթոշակային ֆոնդերի միջոցները

Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներգրավված ակտիվների մեծ մասը ներդրված է Հայաստանի տնտեսությունում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ից, ընդհանուր առմամբ ֆոնդերում կուտակված 52,7 մլրդ դրամի 41 տոկոսը կամ 23,3 մլրդ դրամը տեղաբաշխված է ՀՀ պետական պարտատոմսերում, 29 տոկոսը կամ շուրջ 17 մլրդ դրամը տեղաբաշխված է բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անելու տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում, 5 տոկոսը կամ 2,8 մլրդ դրամը՝ կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսերում:

Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25 տոկոսը ներդրվել է օտարերկրյա կապիտալի շուկաներում 1000-ից ավել ցուցակագրված արժեղթղթերի մեջ, այնպիսի ընկերությունների արժեթղթերում, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլն: Միջոցները տեղաբաշխված են նաև ԱՄՆ պետական պարտատոմսերում եւ հանքարդյունաբերությունում (Gold mining fund):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել