Image result for վարչապետՃիշտն ասած՝ առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանի գրեթե բոլոր գործողություններն ու մտքերը ինձ համար ընդունելի էին: Բայց երկու օր առաջ վարչապետը մի բան ասաց, որը մինչ օրս այդ մակարդակով դեռ ոչ ոք չէր ասել: Խոսքը մեր հասարակության «Լացկանյան» լինելու մասին է: Ընդ որում՝ պարզվեց, որ ամենաշատ լացողն ու նվնվացողը հենց չինովնիկներն են, այդ թվում՝ նաև փոքր և միջին կարգի համայնքապետերը, որոնք աշխատելու և ռեսուրս գտնելու փոխարեն պարազիտի նման նստած են բյուջեյի վզին: Վարչապետի մոտեցումը ոչ ստանդարտ է՝ դոտացիա կստանան այն համայնքները, որոնք կկարողանան իրենք էլ ինքնուրույն գումարներ վաստակել: Այսինքն՝ այն կասկածելի պրակտիկան՝ որքան քիչ ես քո տեղական բյուջեն լցնում, այնքան շատ դոտացիա ես ստանում, վերանում է: Վերջապես մոտիվացիա և ստիմուլ է առաջանում համայնքապետերի համար:
P.S. Իհարկե, սա չպետք է վերաբերվի սահմանամերձ գյուղերին (թեև սահմանամերձ գյուղերն ավելի լավ են իրենց հարցերը լուծում, քան մնացածները): Առավել ևս չի կարող տարածվել բիզնեսի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել