Հայաստանի տնտեսական կարևորագույն խնդիրներից մեկը ներդրումային դաշտի խաղացողների ոչ բավարար քանակն է: Անգամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունները, որտեղ Հայաստանի տնտեսության վերաբերյալ առկա են մի շարք դրական ցուցանիշներ, չեն նպաստում ներդրումների անհրաժեշտ աճին:
Խնդիրը լուծելու նպատակով գործադիր մարմնի որոշմամբ Հայաստանում ձևավորվելու է ներդրումների միասնական հարթակ: Այն հնարավորություն է տալու գեներացնել իրատեսական առաջարկները և քննարկել դրանք պոտենցիալ ներդրողների հետ: Բացի դրանից՝ ակնկալվում է, որ կներգրավվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք նախատեսված կլինեն մասնավոր հատվածի կողմից ներկայացվող ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ակնկալվում է նաև, որ գործադիր մարմնի կողմից կստեղծվի հատուկ խրախուսման ֆոնդ, որը կաջակցի բիզնեսին: Շատ կարևոր է, որ պետությունը ներգրաված լինի բիզնես գործընթացներում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա վստահության հարցում: