ՄԻԱԿ քարտուղար |
Ես միշտ հպարտացել և ապագայում էլ վստահաբար հպարտանալու եմ.
- Սերժ Թանգյանով` անկախ նրանից, թե նա ինչպես է ընկալում մեր քաղաքական իրականությունը և ինչ հարցադրումներով է հանդես գալիս.
- Շառլ Ազնավուրով` անկախ նրանից, որ նա շնորհավորել է մեր երկրի նորընտիր նախագահին.
- Երջանկահիշատակ Օհան Դուրյանով` անկախ նրանից, որ նա 2008թ. կանգնած էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին.
- Զորի Բալայանով` անկախ նրանից, որ նա նույն շրջանում կանգնած էր Սերժ Սարգսյանի կողքին.
- Վարդան Պետրոսյանով` անկախ նրանից նա փետրվարի 28-ին հարթակում կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանին, թե` ոչ:
Ինձ համար այս պարզ ճշմարտություններով ուզում եմ փաստել, որ ինչպես մեծ մոլորություն է այս մարդկանց իրենց քաղաքական դիրքորոշումներով գնահատելը, այնպես էլ նույն հիմքով հասարակության անդամներին` յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելը: