Image result for Հայաստան իրանՀայաստանը «կգրոհի» իրանական շուկա

Հայ-իրանական հարաբերությունների մասին շատ է խոսվել: Քննարկումների հիմքում Իսլամական Հանրապետության մեծ շուկան է, որտեղ Հայաստանն առայժմ ունի փոքր ներկայացվածություն:

Դրա պատճառները օբյեկտիվ են: Տարիներ ի վեր Իրանը գտնվել է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ և նույնպես զերծ չի մնացել փոխադարձ սահմանափակումներից աշխարհի հետ:

Այժմ քաղաքական և տնտեսական օրակարգը զգալիորեն փոփոխվել է: Իրանի շուկան դարձել է ավելի բաց և հասանելի աշխարհին: Երկար տարիներ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանող, սակայն իրանական շուկայում մի քանի տասնյակ ապրանքատեսակով ներկայացող Հայաստանը այժմ լավ հնարավորություն ունի ընդլայնելու իր տնտեսական գոտին այդ պետության տարածքում:

Այդ նպատակով գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի իրանական կողմի հետ: Արտահանման ընդլայնումը կյանքի կոչելու համար հարկավոր է համապատասխանեցնել արտադրանքը իրանական շուկայի ստանդարտներին, ինչպես նաև Հայաստանում բացել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք էլ և կնպաստեն անհրաժեշտ թույլտվությունների և, ինչու չէ, նաև արտոնությունների տրամադրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել