Ի՞նչ պատկեր ունենք: Հիմա բոլորը զբաղված են քաղաքական էս խառը վիճակներով, բայց եկեք չմոռանանք, որ առջևում կա մեկ այլ, իմ կարծիքով, նույնպես շատ կարևոր մի բան՝ շուտով ավարտական դասարանում սովորողները կավարտեն դպրոցը, հետևաբար բուհերում կսկսվեն ընդունելություններ: Հիմա ինձ ավելի շատ այս հարցն է հուզում...
Նոր բան չեմ ասի, եթե ասեմ, որ շատերը ուզում են «պռիստիժ» տեղ սովորեն` տնտեսագետ, իրավաբան, քաղաքագետ և այլն... Հիմա հարց բոլորին.
-Ինչո՞ւ: Ինչո՞ւ գրեթե ոչ մեկ չի ցանկանում լավ բանվոր դառնալ կամ արհեստավոր:
Կիսվեմ ձեզ հետ, որ ճիշտ հասկանաք: 
Ես էս տարի կավարտեմ ու կստանամ դիպլոմ, մասնագիտությամբ «Պահածոյացման տեխնոլոգ» եմ և արտադրական պրակտիկաների ընթացքում մի բան եմ նկատել, որ ցանկացած արտադրությունում առավել պահաջված են հենց տեխնոլոգները, բանվորները, վարորդները և այլն, քան տնտեսագետները կամ իրավաբանները: Որ ավելի պատկերավոր լինի, պատկերացրեք, որ հսկա գործարանում, ընդհանուր տնտեսագետ, իրավաբան հաշվապահների թիվը այնքան է, որքան մեկ արտադրամասի բանվորների թիվը: Ասածս ինչ ա, որ այսօր առավել հեշտ է աշխատանք գտնել, եթե դուք միջին հմտության բանվոր եք, քան կարմիր դիպլոմով տնտեսագետ: Ընդ որում, արտադրությունում բանվորները վատ չեն վարձատրվում: Համենայն դեպս, չունենալով օրինակ ԵՊՀ-ի կարմիր դիպլոմ, էնքան գումար են աշխատում, որ առնվազն իրենց նվազագույն կարիքները հոգում են:
Եզրափակելով միտքս` ասեմ, որ ես չեմ առաջարկում, որ բոլորը գնան բանվոր դառնան, բոլոր մասնագիտություններն էլ պետք են, բայց կարծում եմ, որ էսօրվա Հայաստանում ավելի լավ ա՝ լինես լավ «սվառչիկ» ու ունենաս ստաբիլ աշխատանք, քան կարմիր դիպլոմնիկ, բայց չունենաս աշխատանք:
Հ.Գ. Իմ սուբյեկտիվ կարծիքով, մասնագիտություն ընտրելուց շատ կարևոր է մտածել հետագա աշխատանք գտնելու հավանականության տոկոսի մասին, քան բուհի կամ մասնագիտության «պռիստիժության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել