Ասվածի համատեքստում կարելի եզրակացնել, որ վերջին շրջանում իր միջնորդական ջանքերն ակտիվացրած ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա ապահովել կարգավորման՝ իր համար նախընտրելի տարբերակը, որի գործարկման դեպքում կպահպանի ազդեցության լծակները Հայաստանի հանդեպ և ամուր հիմքերի վրա կդնի նաև իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում, ավելի ճիշտ՝ Արցախում, որը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս և միաժամանակ չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Սա կլինի հակամարտության սառեցում, որը, սակայն, նաև կհանգեցնի ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձնմանը հակառակորդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/875719999230359?notif_t=close_friend_activity¬if_id=1479639586891040
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել