Կարծես թե ինչ-որ պայմանական աշխարհագրական տարածքում ինքնավարություն հռչակած ու զինյալ խմբերի հաշվին գոյատևող հանրույթ լինենք՝ առանց պետական ինստիտուտների և պետականությանը բնորոշ խաղի կանոնների:
Այս բնորոշումները, ըստ էության, պետք է ավելի համապատասխան լինեին PKK-ին կամ էլ Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը, բայց ոչ երբեք 25 տարվա ընթացք ունեցող Հայաստանի Հանրապետությանը:
Եթե Իրաքի քրդերը փող հավաքեն փեշմերգայի (զինյալ խմբերի միավորում) համար, ապա ավելի քան օրինաչափ լինի, քանզի չկա պետություն, չկան համապատասխան ինստիտուտներ, բայց, եթե նույն բանը կատարվում է արդեն կայացած երկրում, ապա գործ ունենք պետականազուրկ մտածողության վերակենդանացման միտումների հետ:
Իսկապես արդեն հոգնեցրել են այդ բանակի թեմաներով, չի կարելի ամբողջ պետությունը դնել մի կողմ և ախ, բանա՜կ-բանակ գոռալով զզվեցնել մարդկանց ու մի հատ մտնել գրպանները:
Հա ու էս էկոնոմիկայով մենք պատերազմում հաղթողը չենք, ինչքան էլ հետույքներդ պատռեք Ձեր ոգիներով ու թասիբներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1177516915675668?notif_t=close_friend_activity¬if_id=1479637594080806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել