Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան նոյեմբերի 20-ին մեկօրյա այցով Դամասկոս կմեկնի, որի ընթացքում կհանդիպի Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմի հետ: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը:

Դե Միստուրան Մուալեմի հետ բանակցությունների շրջանակներում մտադիր է քննարկել իրավիճակը երկրում: Գործակալության տեղեկացմամբ՝ հիմնական թեմաներից կլինի ճգնաժամը Հալեպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել