Նախատեսվում է 2017-ի պետբյուջեից Արցախին տրամադրել 47,4 մլրդ դրամի բյուջետային վարկAysor.am-ը գրում է.

2017 թվականի պետբյուջեից Արցախին, որպես ՀՀ-ի կողմից արտաքին տնտեսական աջակցություն, նախատեսվում է տրամադրել 47,4 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ, այս մասին խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Վերջինս ընդգծեց, որ 2017 թվականին պետբյուջեի  ծախսերը ծրագավորվել են 3 տրիլիոն 360 միլիարդ դրամի չափով, որոնց ծավալի 93 տոկոսը բաժին կընկնի ընթացիկ ծախսերին, իսկ 7 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։

Նրա խոսքով՝ 2017 թվականի պետբյուջեի ծախսային մասում ևս գերակշռում է սոցիալ-մշակութային բաղադրիչը։

«Դրանք ներառում են կրթությունը, գիտությունը, հանգիստը, մշակույթը, կրոնը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանության ոլորտները, որոնց տեսակարար կշիռը բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 47 տոկոս կկազմի։  Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ոլորտները 22,9 տոկոս կկազմեն, իսկ տնտեսության ճյուղերինը, ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ 8,4 տոկոս»,-ասաց Գագիկ Մինասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել