Aysor.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը ստացել է ծանուցում Պետրո Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով, հայտնում է «Украинские новости»-ն` հղում անելով նախագահի աշխատակազմին:
«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պետրո Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն», - ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում:
Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



