Panorama.am-ը գրում է.

«Իսլամական պետությունը» գերի վերցրած եզդի բնակչությանն այսօր օգտագործում է որպես կենդանի վահան, մահապարտ ահաբեկիչներ՝ նրանց ուղարկելով առաջին գիծ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը՝ խոսելով եզդիների նկատմամբ ԻՊ գործողություններից:

Նրա խոսքով՝ այս օրերին եզդիական զինված խմբավորումների կողմից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հարձակվելու  Հյուսիսային Իրաքի Շանգալի հարակից եզդիական գյուղերի վրա և ազատագրելու դրանք. «Իհարկե, այս ռազմական գործողությունների հաջողությունների դեպքում ԻՊ զինյալներն ամբողջությամբ ետ կքաշվեն Սիրիա, սակայն դա ևս վտանգ ունի, քանի որ այնտեղ նրանք կարող են ինքնակազմակերպվել և կրկին հարձակվել Շանգալի վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել