Panorama.am-ը գրում է.

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի բացակայությունն արդեն իսկ մտահոգիչ հանգամանք է: Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը, Ալիևի վարչակազմն այս փուլում ամեն ինչ անում  է քաղաքական գործընթացներից խուսափելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի խուսափողականությունը մի քանի գործոնով է հայտ գալիս. «Ալիևի վարչակազմը մինչ օրս հստակ պատասխան չտվեց Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին՝ կազմակերպել նախագահների նոր հանդիպում: Դժվար է ասել՝ կկարողանան կազմակերպել ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը, որը պետք է, ըստ էության, նախապատրաստող փուլ դառնա նախագահական գագաթաժողովի:

Մինչ անգամ այդ հանդիպման օրը գալն արդեն ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ քաղաքական հարթակներում ձեռք բերած պայմանավորվածություններն իրենց համար որևէ արժեք չունեն:

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի արձագանքում Հայաստանից հնչող առաջարկություններին:  Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր թեժ գիծ բացելու կարևորության, հայկական կողմի պատրաստակամության մասին: Մի քանի օր է անցել, Ադրբեջանից  պետական ոչ մի մակարդակով  արձագանք չկա:  Միայն մեղադրանքներ, սպառնալիքներ: Կարծես զորավարժությունները նոր լիցք են տվել Ալիևին, ով սպառնում է, որ կարող են  շատ արագ  ռազմական  ճանապարհով խնդիրը լուծել իրենց օգտին և դրանով հարցը փակված համարել:

Իհարկե, այստեղ նույնպես եղավ նախագահ Սարգսյանի արձագանք, ով հստակ նշեց, որ  Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ փորձի պարագայում նրանք կկորցնեն նոր քաղաքներ և շրջաններ: Երևում է, որ հայկական կողմն էլ որոշել է իր հերթին ավելի խիստ արձագանքել Ադրբեջանից հնչող ցանկացած սպառնալիքի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել