ԱՀԿ. Զիկա վիրուսն այլևս չի հանդիսանում միջազգային խնդիրԶիկա վիրուսն այլևս չի հանդիսանում արտակարգ իրավիճակ առողջապահական ոլորտում,  ասվում է ԱՀԿ հայտարարությունում, որը տարածվել է Զիկա վիրուսին առնչվող իրավիճակի հարցերով արտակարգ կոմիտեի 5-րդ նիստի արդյունքներով, հայտնում է РИА Новости-ն:

«Արտակարգ կոմիտեն կարծում է, որ Զիկա վիրուսը և դրա հետ կապված բարդությունները մնում են հանրային առողջապահության ինտենսիվ գործողություններ պահանջող խնդիր, սակայն այն արդեն իրենից չի ներկայացնում արտակարգ իրավիճակ միջազգային նշանակության առողջապահական ոլորտում»,-ասվում է հայտարարությունում։

Արտակարգ կոմիտեն խորհուրդ է տալիս մշակել այդ հիվանդության և դրա բարդացումների դեմ պայքարի համար ռեսուրսների հետ աշխատանքի կայուն ծրագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել