Հալեպի արևելյան մասում գրոհայինները լայն տրամաչափի գնդացիրներից արձակված կրակով ցրել են խաղաղ բնակիչների հանրահավաքն ու ականապատել բոլոր ուղիները դեպի Բուստան Ալ-Կասր անցակետ։ Նրանք նաև դիպուկահարներ են տեղակայել հարակից տների տանիքներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին։ Ինչպես պատմել են փախստականները, առավոտյան Սահուր շրջանից մոտ 300 խաղաղ բնակիչներ դուրս էին եկել բողոքի՝ ընդդեմ ահաբեկիչների և «տեղի խորհրդի» և փորձել անցնել վերոնշյալ անցակետով։

Գրոհայինները կրակը բացել են Հայդարիա շրջանից։ Զոհվել է 17 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ Բնակիչները փորձել էին դուրս գալ տարածք, որ վերահսկվում է կառավարական զորքերի կողմից։

Ահաբեկիչները ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել մոտ 10 տղամարդու, ովքեր համարվել են հուզումների «կազմակերպիչներ»։ Երեկոյան նրանք բոլորը գնդակահարվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել