Operativ.am-ը գրում է.

Image result

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով դաշինքի ղեկավարի Twitter-յան գրառմանը:

«Լավ զրույց ունեցանք ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկուսս էլ շեշտեցինք ՆԱՏՕ-ի պահպանվող նշանակությունն ու պաշտպանական ծախսերի ավելացման կարեւորությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ, Ստոտլենբերգը հայտարարել էր, որ Թրամփը կպահպանի ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ղեկավարող դիրքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել