Gazeta,ru-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԱՄՆ նախագահական ընտրությունների ամենահանրահայտ թվիթը։ Twitter-ի ներկայացուցիչ Նիկ Պացիլիոն իր միկրոբլոգում հայտնել է, որ այն պատկանում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։
Վերջինս այդ գրառումը կատարել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին, այսինքն նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո։
Քլինթոնը գրել է. «Բոլոր փոքր աղջիկներին, որոնք նայում են… երբեք մի՛ կասկածեք ձեր կարևորությանն ու ուժին, որ դուք արժանի եք աշխարհի յուրաքանչյուր շանսին ու հնարավորությանը»։
Քլինթոնի այս թվիթը հավաքել էր ավելի քան 1 միլիոն լայք և ավելի քան 600.000 մեկնաբանություն։ Պացիլիոն հայտնել է, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ուղարկվել է ավելի քան 1 միլիարդ հաղորդագրություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցերի օգտատերերը ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Միշել Օբամային կոչ են արել սեփական թեկնածությունն առաջադրել 2020 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում։
"To all the little girls watching...never doubt that you are valuable and powerful & deserving of every chance & opportunity in the world."
— Hillary Clinton (@HillaryClinton) November 9, 2016



